Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«5000 էլեկտրամոբիլների քվոտան 2025 թվականի հունվարի 1-ից աշխատելու է հետևյալ տրամաբանությամբ՝ 5000 էլեկտրամոբիլը ով շուտ բերեց հասցրեց, քվոտան աշխատելու է նրա համար, 5001-րդի համար չի աշխատելու: 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԱԱՀ արտոնությունը  սահմանել մինչև 2 տարեկան էլեկտրամոբիլների վրա: Եվ ես կարծում եմ, որ մենք այդ թվում ճանապարհային երթևեկության անվտանգության մասով պետք է մի քանի նրբություն ֆիքսենք»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը: 
 
«Մեր պրոբլեմն այն է, որ մենք չենք կարողանում գիծ քաշել և  ապրել նորովի, ամեն անգամ ստիպված ենք կայացնել այսպես ասած՝ պոպուլյար, բայց սխալ որոշումներ ու հետո այդ որոշումների ձեռքը գերի ընկած հաջորդ որոշումը»,- հավելեց Փաշինյանը:  

Վարչապետը անդրադարձավ Երևանի երթևեկությանը. «Պարզվում է՝ երկուշաբթիից ներառյալ շաբաթ օրը Երևան քաղաքում երթևեկում է 600 հազար մեքենա: Ես ուզում եմ հիշեցնել այն քննարկումները, որոնք տեղի են ունենում Երևանի քաղաքապետարանում: Երբ  կարմիր գծերի հետ կապված որոշումներ էին ընդունվում, եթե այդ որոշումները չընդունվեին՝ այսօր Երևան քաղաքի կենտրոնում երթևեկություն ընդհանրապես հնարավոր չէր լինելու իրականացնել»: 
 

384