Մասկը գաղտնի վայրում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
«Իլոն Մասկը երկուշաբթի օրը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հետ»,- նշել են հրատարակության աղբյուրները։
Հրատարակությունն ընդգծել է, որ զրույցի թեման Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության նվազեցումն է։
Թերթի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել գաղտնի վայրում և տեւել է ավելի քան մեկ ժամ, դրա արդյունքներն ի սկզբանե դրական են գնահատվել։
Մասկի հետ հանդիպումը ուրվագծեց «լուծման» տարբերակ՝ առանց Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցությունների: Իրավանին ամերիկացի միլիարդատիրոջն առաջարկել է իր բիզնեսի մի մասը տեղափոխել Իրան։
15 Նոյեմբեր, 2024 15:52
917
Թրամփը հայտարարել է, որ շատ շուտով որոշում կկայացնի Իրանի հարցով
14 Հոկտեմբեր, 2026 10:10
Իրանը հայտարարել է՝ Starlink-ը կդառնա օրինական թիրախ, եթե օգտագործվի ռազմական նպատակներով
13 Հոկտեմբեր, 2026 15:00
Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակից. Բաղայի
12 Հոկտեմբեր, 2026 13:29
Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարը
05 Հոկտեմբեր, 2026 22:23
Ծինփինը մեծագույն առաջնորդ է․ Մասկ
23 Սեպտեմբեր, 2026 15:00
Մասկը դեմ է «Starlink»-ի օգտագործմանը Ռուսաստանի խորքին հարվածելու համար․ «Kyiv Independent»
01 Սեպտեմբեր, 2026 10:47