Կարեն Գրիգորյանն ու Էլինա Դանիելյանը՝ Պորտուգալիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz — Sabir Ali» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող:
Կանանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը։
18 Նոյեմբեր, 2024 14:57
497