Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից SCALP և Storm Shadow հրթիռներով ռուսական տարածքի խորքերին հարվածներ հասցնելու թույլտվության մասին տեղեկատվությունը հանվել է կիրակի երեկոյան Le Figaro թերթի կայքում հրապարակված հոդվածից։
Լուրը կապված է եղել The New York Times-ի այն տեղեկությունների հետ, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ռուսաստանի տարածքի խորքերին  հարվածներ հասցնել ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով։

«Ֆրանսիացիները և բրիտանացիները թույլ են տվել Ուկրաինային հարվածել ռուսական տարածքի խորքերին իրենց SCALP և Storm Shadow հրթիռներով»,- ասվում է նյութի սկզբնական տարբերակում, բայց այս նախադասությունն այժմ բացակայում է: 

Թերթի խմբագիրները դեռ չեն արձագանքել ռուսական ТАСС լրատվական գործակալության հարցմանը, թե ինչու է հանվել այս մեջբերումը, և արդյոք հավաստի է SCALP և Storm Shadow հրթիռների կիրառման մասին այս տեղեկությունը։ 

255