Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինական հակամարտությունը սառեցնելու ծրագիրը, որը, ըստ Bloomberg-ի, իբր պատրաստվում է ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հարմար չէ Ռուսաստանին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ուշադրություն ենք դարձրել այս հրապարակմանը, սակայն տվյալներ չունենք։ Ռազմական շփման գծի երկայնքով «սառեցնելու» տարբերակը ռուսական կողմի համար ապրիորի անընդունելի է. նախագահ Պուտինի ձեւակերպած պայմանները մնում են արդիական։ Սա այն է, ինչ պետք է արվի մարտերը դադարեցնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նոյեմբերի 18-ին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Էրդողանը մտադիր է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հետաձգել առնվազն 10 տարով՝ որպես զիջում Ռուսաստանին։