Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայ - ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ Այսօր Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ դեռ վերջնական որոշում չկա։ Չհստակեցրեց նաև՝ պաշտոնական Երևանն արդյոք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։

«Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է»,- ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը:

2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից՝ հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, հայկական կողմը կարևորում է նրանց ներկայությունը, Ադրբեջանը՝ պարբերաբար քննադատում անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։ 

692