Թուրքիայում հարյուրավոր մարդիկ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ պետական հեղաշրջման մեղադրանքով

Հինգշաբթի կայացած դատական նիստի ընթացքում Թուրքիայում հարյուրավոր մարդիկ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ 2016 թվականի պետական հեղաշրջմանը մասնակից լինելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ընդհանուր առմամբ, աղմկոտ այ գործով անցնում է 475 մարդ: Դատապարտվածների մեծամասնությունը ստացել է առնվազն մեկ ցմահ բանտարկության պատժաչափ: Պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 70 մեղադրյալ արդարացվել է:
«Թուրքական դատական համակարգը շարունակում է դավաճաններին ենթարկել պատասխանատվության», Թվիթերում գրել է երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, դատավճիռների հրապարակումից հետո:
«Ոչ ոք չպետք է կասկածի, որ արդարության սկզբունքը պահպանվելու է, և հաղթանակելու են օրենքն ու ժողովրդավարությունը», գրել է Գյուլը:
27 Նոյեմբեր, 2020 16:29
411
Թուրքիայի ՊՆ-ն հերքել է S-400-երի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները
18 Սեպտեմբեր, 2025 15:43
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
15 Սեպտեմբեր, 2025 22:25
Ինչպես է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը Մարգարայի անցակետով ժամանում Հայաստան. տեսանյութ
12 Սեպտեմբեր, 2025 13:37