Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Անկախության հռչակագիրը այն մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ: Իմ հայտարարությունը քաղաքական է: Ըստ էության մենք մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով Անկախության հռչակագրում դրել ենք մի տրաբանություն, որը ենթադրում է երկար և խորը կոնֆլիկտներ մեր միջավայրի հետ»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելելով՝ «Իսկ այդ ամենը հետևյալի մասին է՝ կամ այդ կոնֆլիկտների բերումով ՀՀ-ն գոյություն ունենալ չի կարող , որովհետև մենք ստեղծում ենք նորանկախ պետություն և դնում ենք կոնֆլիկտային տրամաբանություն Ադրբեջանի, Թուրքիայի և ավելի լայն համատեքստում: Հաջորդ տրամաբանությունը այն է, որ մենք այս միջավայրում այս հարաբերությունը ունենալով՝ հիմա ոնց պետք է մենք դիմանանք»: 

Վարչապետը ասաց, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք: Բայց Անկախության հռչակագրի մասին իր խոսքը վերաբերում է մեր ներքին ըմբռնմանը, մեր սոցիալ-հոգեբանությանը:

539