Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջանի վարչական տարածքում, «Howo» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գառնի» ՍՊԸ-ի հաշվեկշռում և տեղափոխելիս է եղել զովացուցիչ ըմպելիքներ, որոնց մի մասը թափվել է։
27 Նոյեմբեր, 2024 02:48
1064
Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
21 Հունիս, 2024 18:52
Կասեցվել է կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը
19 Մայիս, 2021 20:11
Երևան-Երասխ ճանապարհին ավազով բարձված բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել
29 Նոյեմբեր, 2025 15:32
Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է. վարորդն ու տուժածն անչափահասներ են
05 Սեպտեմբեր, 2025 14:19
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին «MAN» մակնիշի՝ ցեմենտ, ավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրшվոր
11 Հուլիս, 2025 21:54