
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Նախագծով առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,043,744.6 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 20 համայնքների թվով 29 սուբվենցիոն ծրագրեր ֆինանասավորել:
Արագածոտնի մարզի 1 ծրագիր՝ 22.4 մլն դրամ Արարատի մարզի 7 ծրագիր՝ 984.2 մլն դրամ, Արմավիրի մարզի 3 ծրագիր՝ 100.8 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր՝ 92.8 մլն դրամ, Լոռու մարզի 4 ծրագիր՝ 254.7 մլն դրամ, Շիրակի մարզի 7 ծրագիր՝ 550.6 մլն դրամ, Սյունիքի մարզի 2 ծրագիր՝ 161.5 մլն դրամ, Վայոց Ձորի մարզի 4 ծրագիր՝ 17.5 մլն դրամ:
Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով 2024 թվականին պետական բյուջեից սուբվենցիաներին է ուղղվում 22 մլրդ դրամ համաֆինանսավորում: Նիկոլ Փաշինյանը իր խոսքում անդրադարձավ համայնքներում ծառայողական մեքենաների հարցին. «Ուզում եմ մի նկատառում անել. Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում ասացի, բայց նաև հիմա ուզում եմ հրապարակային արձանագրել հետևյալը, որ մենք նաև համայնքներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաչափ պիտի սահմանենք և սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումները պետք է որոշակի կապվածության մեջ դնենք այդ տրամաբանության հետ, որ անհամաչափություններ չառաջանան»: