Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

1961թ-ի մայիսի 8-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակի հանդիսավոր բացման արարողությունը։ Իրականում աստղադիտակն արդեն մի քանի ամիս էր, ինչ տեղադրված էր, սակայն հանդիսավոր բացման համար հարմար պահ էր, քանի որ Հայաստան էր այցելել ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովը։ «Այդ գործիքին վիճակվեց 1965-ից մինչև 1980 թվականը լինել աշխարհում ամենաարդյունավետ աշխատած աստղադիտակներից մեկը, իսկ լայն դաշտ ունեցող դիտակների մեջ նա, անկասկած, առաջինն էր, – իր հուշերում գրել է Վիկտոր Համբարձումյանը։– Շմիդտի աստղադիտակով իրականացված աստղագետ Բենիամին Մարգարյանի ուսումնասիրությունների արդյունքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում։ Իսկ թե ինչպես Շմիդտի դիտակը հայտնվեց Բյուրականի աստղադիտարանում՝ դիտեք տեսանյութում

208