Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երբ հարցը վերաբերում է կուսակցությանը, դե հա, լավ բան է եղել, բայց երբ հարցը վերաբերում է բանակցություններին, Հայաստանի անվտանգությանը, պիտի օրինակ ֆիքսենք, որ մարդ կարող է նման բաներ անել ու մնալ պաշտոնի: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այդ քրեական գերծի վերաբերյալ մամուլում շատ երկար ժամանակ տեղեկատվություններ են եղել, ես պարոն Աղազարյանին շատ երկար ժամանակ առաջ կանչել եմ, հարցրել եմ՝ իր հետ կապված նման բան կա՞, ասել է՝ չէ, չէ նման բան չկա»,- ասաց Ալեն Սիմոնյանը նշելով, որ հետաքրքրվել է Հովիկ Աղազարյանից՝ իր անձի շուրջ շրջանառավող տեղեկատվության վերաբերյալ:
Սիմոնյանը իր խոսքի վերջում նշեց. «Յուրաքանչյուր պաշտոնյա, կուսակցական, որը որ լրատվամիջոցներին մեր գործընկերների դեմ նյութ կպատվիրի, նյութ «սլիվ» կանի վնասելու համար, ինքը զրկվելու է թե կուսակցականից, թե զբաղեցրած պաշտոնից»:
Մանրամասները՝ տեսանյութում։