Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չի բացառել Վրաստանի որոշ կատեգորիաների անձնագրեր ունեցողների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի վերացումը։

«Տեսնենք, թե ինչ կորոշեն անդամ երկրները: Կա տարբերակ՝ չեղարկել առանց վիզայի ռեժիմը որոշ կատեգորիաների անձնագրերի համար: Մենք միշտ ասել ենք, որ չենք ուզում վնասել բնակչությանը, չենք ուզում պատժել մարդկանց, որոնք արտահայտում են իրենց հավատարմությունը ԵՄ արժեքներին, որոնք Թբիլիսիի և շատ այլ քաղաքների փողոցներում ծածանում են Վրաստանի և ԵՄ դրոշները»,- լրագրողներին ասել է Գերչինսկին։

Ինչպես նշել է դիվանագետը, Եվրամիության երկրների ղեկավարները դեկտեմբերի 16-ին կքննարկեն Վրաստանի իշխանությունների գործողությունները, այդ թվում՝ ցույցերը ցրելու հարցում, և, հավանաբար, նույն օրը համապատասխան որոշում կկայացնեն։ Նա նաև անընդունելի է անվանել ցուցարարների նկատմամբ «դաժանության մակարդակը»։

423