Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանում է ժողովրդավարության նոր նշաձող
Հայաստանում առաջին անգամ կիրառվեց ներկուսակցական նախնական ընտրությունների մոդելը (փրայմըրիզ), ինչը հնարավորություն տվեց գյումրեցիներին ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ինքնաառաջադրված թեկնածուներից այն մեկին, որին կցանկանային տեսնել Գյումրի քաղաքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։
Այս աննախադեպ պրակտիկան ոչ միայն փաստում է մեր քաղաքական թիմի և նրա առաջնորդի՝ ժողովրդավարությանը հավատարիմ մնալու խոստումները, այլև բարձրագույն հարգանքի դրսևորում է ընտրողների, մասնավորապես՝ գյումրեցիների նկատմամբ։
Շնորհավորում եմ Սարիկ Մինասյանին՝ այս գործընթացի արդյունքում գյումրեցիների վստահությանն արժանանալու համար։
Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր բոլոր թեկնածուներին՝ Դավիթ Առուշանյանին, Կարեն Սարուխանյանին, Վահագն Մկրտչյանին, Շավարշ Արամյանին, Էմմա Բարսեղյանին և Լևոն Անանյանին, որ մասնակցեցին այս գործընթացին։
Հատուկ շնորհակալություն Վահագն Ալեքսանյանին և Արթուր Հովհաննիսյանին՝ գործընթացն արդյունավետ կերպով համակարգելու համար, ինչպես նաև մեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցին՝ մեծ ոգևորությամբ և կազմակերպվածությամբ գործընթացն իրականացնելու համար։
Ժողովրդավարությունը մեր ամենամեծ ուժն է»։