Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախորդ գիշեր «Վեոլիա Ջուր» ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասն ավարտել է նոր կառուցված ջրագիծը «Կաթնաղբյուր 5-րդ» ջրատարին միացնելու աշխատանքները: Այդ մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»:

 

Ըստ այդմ՝

 

ժամը 04.00-ին վերականգնվել է Ավան վարչական շրջանի, Բագրևանդ թաղամասի և Մոլդովական փողոցի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը.

 

ժամը 06։00-ին Նոր Նորքի 5-րդ, 8-րդ զանգվածների և Դավիթ Բեկի փողոցի ջրամատակարարումը.

 

ժամը 08։00-ին վերականգնվել էր ամբողջ Նորք Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը.

 

ժամը 9։30-ից ջուր ունեին Սարի թաղի սպառողները:

 

Այս րոպեներին արդեն վերականգնվում է Նոր Նորքի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների ջրամատակարարումը:

 

Առաջիկա ժամերին հերթականությամբ կվերականգնվի նաև Նոր Նորքի 1-ին, 2-րդ, 4-րդ զանգվածների ու Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:

199