Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22-ին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը: 

Տոնածառի գնման և զարդարման աշխատանքները երկար ժամանակ չէին կարող իրականացվել, քանի որ մրցույթ հայտարարել հնարավոր չէր՝ «Բալասանյան դաշինքի» մանդատների հանձման և համայնքապետի հրաժարականից հետո։

Շիրակի մարզպետի աշխատակազմը ստանձնեց տոնածառի գնման, տեղադրման և զարդարման աշխատանքները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվեց  20 մլն 100 հազար դրամ։ 

Տոնածառը ձեռք է բերվել «Արեգակ գրուպ» ՍՊԸ-ից՝ 11 մլն 909 հազար դրամով։ Այն արհեստական է և նախատեսված է բազմակի օգտագործման համար, բարձրությունը՝ 15 մետր։

Ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծառայությունների համար պայմանագիր է կնքվել «Գյումրիի վերելակային տնտեսություն» ԲԲ ընկերության հետ, որի պայմանագրային արժեքը կազմել է 4 մլն 50 հազար դրամ։

355