Մարտունի-Գավառ ավտոճանապարհին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։
21 Դեկտեմբեր, 2024 17:35
1100
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ 5 տուժած հոսպիտալացվել է
08 Մայիս, 2026 19:05
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում
28 Հոկտեմբեր, 2026 19:57
Վանաձորում բшխվել են 2 «Opel»․ կա վիրավnր
28 Հոկտեմբեր, 2026 14:39
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
28 Հոկտեմբեր, 2026 11:44