Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել

ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։

 

 

 

Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ու այլ ոլորտային հարցերի։

 

 

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։

 

303