Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ծրագրի մասին
«Ստեղծագործ Եվրոպա»-ն Եվրոպական միության ծրագրերից է, որն ուղղված է ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը: Ստեղծագործ Եվրոպա 2021-2027 ծրագրի բյուջեն 2,44 միլիարդ եվրո է և կառավարվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից Կրթության և մշակույթի գործադիր գործակալության միջոցով:
«Ստեղծագործ Եվրոպա»-ն ֆինանսավորում է տարատեսակ ծրագրեր, որոնք աջակցում են մշակութային բազմազանությանը և արձագանքում մշակութային, ինչպես նաև ստեղծագործական ոլորտների կարիքներին ու մարտահրավերներին:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝
- պաշտպանել, զարգացնել և խթանել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունն ու ժառանգությունը,
- բարձրացնել մշակութային և ստեղծագործական ոլորտների, մասնավորապես տեսալսողական հատվածի մրցունակությունը և տնտեսական ներուժը:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրերը խրախուսում են մշակութային կազմակերպությունների և արվեստագետների համագործակցությունն ու փոխանակումները ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Մշակույթ ենթածրագրի ֆինանսավորման հնարավորությունները և դրամաշնորհային ծրագրերն այս պահին ընդունում են դիմում-հայտեր, որոնց շրջանակներում ֆինանսավորման կարող են դիմել կազմակերպություններ:
Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին 2025 թ.
«Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին» գործողությունն աջակցում է բոլոր չափերի մշակութային և ստեղծագործական կազմակերպություններին, ներառյալ միկրո և փոքր կազմակերպություններին տարբեր երկրներից՝ իրականացնելու ոլորտային կամ միջոլորտային ծրագրեր, նախագծեր:
Կախված նախագծի մասշտաբներից, կարիքներից, բնույթից, նպատակներից եւ առաջնահերթություններից, դիմորդները կարող են դիմել հետևյալ ծրագրերին`
- CREA-CULT-2025-COOP-1 European Cooperation Projects (Small-Scale) Փոքրածավալ համագործակցության ծրագիր՝ 200.000 եվրո
- CREA-CULT-2025-COOP-2 European Cooperation Projects (Medium-Scale) Միջնածավալ համագործակցության ծրագիր՝ 1.000.000 եվրո
- CREA-CULT-2025-COOP-3 European Cooperation Projects (Large-Scale) Մեծածավալ համագործակցության ծրագիր՝ 2.000.000 եվրո
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 13.05.2025թ.:
Ծրագրի մանրամասները և դիմելու կարգը՝
https://www.creativeeurope.am/
Աջակցություն Գրական թարգմանությունների նախագծերին 2025 թ.
Դիմելու վերջնաժամկետ՝ 11 փետրվարի, 2025 թ.
Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը հնարավորություն է ընձեռում թարգմանական դրամաշնորհի աջակցությամբ թարգմանել, հրատարակել և հանրայնացնել մասնակից երկրների հեղինակների գրական ստեղծագործությունները, այդ թվում` պատմվածքներ, պոեմներ, կոմիքսներ, հեքիաթներ, գեղարվեստական էսսեներ, պիեսներ և այլն:
Ծրագրին կարող են դիմել Հայաստանում հիմնված հրատարակիչներ կամ հրատարակչական տներ, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ: Դիմորդները կարող են դիմել հետևյալ ծրագրերին՝
- Փոքրածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 100.000 եվրոյի (չափը՝ նվազագույնը 5 գրքի թարգմանություն:
- Միջնածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 200.000 եվրոյի չափը՝ նվազագույնը 11 գրքի թարգմանություն:
- Մեծածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 300.000 եվրոյի չափը՝ նվազագույնը 21 գրքի թարգմանություն և կոնսորցիումի առկայություն:
https://www.creativeeurope.am/
Ծրագրերի հետ կապված հարցերի, մանրամասների, դիմելու ընթացքի, անհրաժեշտ փաստաթղթերի և այլ մանրամասների, ինչպես նաև խորհրդատվության համար կազմակերպությունները կարող են դիմել «Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ»:
Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:
Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ
https://www.creativeeurope.am/
https://www.facebook.com/CreativeEuropeDeskArmenia/
https://www.instagram.com/creative_europe_desk_armenia/
https://am.linkedin.com/company/creative-europe-desk-armenia