Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային Սուրբ Ծննդյան օրը խաղաղ բանակցություններ վարել։ Այս մասին ասվում է Հռոմի պապի Սուրբ Ծննդյան Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձում:
«Եկեք վայր դնենք մեր զենքերը Ուկրաինայում. թող կամք լինի բանակցելու, երկխոսության, արդար խաղաղության հասնելու համար։ Եկեք վայր դնենք մեր զենքերը Մերձավոր Արևելքում. ես իմ մտքերն եմ ուղղում Իսրայելի և Պաղեստինի քրիստոնեական համայնքներին, հատկապես Գազայում, որտեղ հումանիտար իրավիճակը ծանր է»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Նա նաև կոչ է արել հակամարտությունների բոլոր կողմերին, որոնք ցնցում են ողջ աշխարհը, հնարավորինս արագ ազատ արձակել պատանդներին և գերիներին, ինչպես նաև նա իր ելույթում հիշատակել է Սիրիան, Լիբանանը և Լիբիան։