Ռուբեն Գևորգյանցն այսօր կդառնար 75 տարեկան։

 

📽📽📽Կինոռեժիսոր, վավերագրող, «Հայկ» կինոստուդիայի երկարամյա տնօրեն, հասարակական գործիչ, բազմաթիվ կինո և պետական մրցանակների դափնեկիր, ով արժանացել է տարբեր կոչումների և տիտղոսների։ Նա, հիրավի, մեր քաղաքի վառ գույներից էր․․․

 

Նախորդ դարի 60-ականներից մուտք գործելով կինոաշխարհ, իր հետ նոր ասելիք, ձեռագիր ու մտածողություն բերեց։ Նա վավերագրության առանցք դարձրեց պարզ մարդուն, որն ընդունակ է իր ներաշխարհով ու բնավորությամբ փոխել հասարակությանը, շրջել աշխարհն ու կոտրել կարծրատիպերը։ Ռուբեն Գևորգյանցը հայ կինո բերեց պոետիկ վավերագրությունը և սոսկ արձանագրողից ու փաստողից կարողացավ գեղարվեստական շունչ հաղորդել իր կերպարներին․․․

 

Արցախյան ազատամարտի տարիներին իր ղեկավարած կինոստուդիայի օպերատորներով, նա հայ կամավորի կողքին էր՝ ժապավենին հանձնելու մեր նորագույն պատմության կարևոր էջերը։ Ռուբեն Գևորգյանցն ավելի քան 70 ֆիլմերի հեղինակ է, դրանց թվում հատկապես հայտնի են ղարաբաղյան պատերազմին նվիրված վավերագրական ֆիլմաշարը, Փարաջանովին և Տոնինո Գուերային նվիրված ֆիլմերը:

 

Շնորհավոր ծնունդդ, վարպետ։

 

#NCCA #2020th #ՌուբենԳևորգյանց
#NATIONALCINEMACENTEROFARMENIA

 

515