Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել է չորս ավտոմեքենա. 4 տուժածները բուժօգնություն են ստացել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2000 թ․), Ford (վարորդ՝ Է. Պ.), VAZ (վարորդ՝ Ա. Ս.) և Mitsubishi (վարորդ՝ Մ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները․ շտապօգնության աշխատակիցները տեղում 4 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
27 Դեկտեմբեր, 2024 23:07
620
Ողբերգական վթար Ապարան-Քուչակ ճանապարհին․ կան զոհեր
08 Հոկտեմբեր, 2025 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24 Մայիս, 2026 09:55
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
12 Ապրիլ, 2026 12:50
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի
04 Հունիս, 2025 20:42