Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չուվաշիայի Հանրապետության Կանաշ քաղաքում Ձմեռ պապի հագուստով տղամարդը երկփողանի որսորդական հրացանով կրակել և սպանել է խանութի 54-ամյա տիրոջը։ Այս մասին հայտնում են Mash եւ Baza տելեգրամյան ալիքները։

Աղբյուրների համաձայն՝ հարձակվողը խանութ է եկել հունվարի 2-ի ցերեկը՝ Ձմեռ պապի զգեստով, սպիտակ ֆետրե կոշիկներով և ակնոցներով։ Սպանությունից առաջ նա սելֆի է արել զոհի հետ, իսկ հետո կրակել ու փախել հանցագործության վայրից։
«Կասկածյալի ինքնությունը պարզվել է հունվարի 3-ի առավոտյան, նա բերման է ենթարկվել Կանաշսկի շրջանի գյուղերից մեկում գտնվող իր բնակության վայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Mash-ի տեղեկություններով՝ կրակողը նախկինում ազատազրկվել է, իսկ սպանված գործարարը նախկինում աշխատել է իրավապահ մարմիններում։ Վրեժը դիտվում է որպես հանցագործության հիմնական դրդապատճառ:

745