Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայում մեկնարկում են «Կապույտ հայրենիք» կոչվող խոշոր ռազմածովային զորավարժությունները՝ հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Լայնածավալ զորավարժությունները տեղի կունենան Սև և Էգեյան ծովերում, ինչպես նաև Արեւելյան Միջերկրականում։ Դրանք կտևեն 10 օր և կներգրավեն մոտ 90 նավ և 50 ինքնաթիռ։
Զորավարժության նպատակն է գնահատել ռազմածովային նավատորմը կազմող հրամանատարությունների արդյունավետությունը, բարձրացնել ստորաբաժանումների օպերատիվ պատրաստվածության մակարդակը, բարելավել շտաբի անձնակազմի և ստորաբաժանումների վերլուծության և որոշումների կայացման կարողությունը բազմասպառնալիք միջավայրում, ինչպես նաեւ փորձարկել զորավարժություններին մասնակցող այլ ուժերի հրամանատարությունների եւ ստորաբաժանումների փոխհամագործակցությունը:

292