ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ մտել են Բաթումի նավահանգիստ
ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ է ժամանել Վրաստան: Կործանիչ «Porter»-ը և ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի «Mount Whitney» ֆլագնավը մտել են Բաթումի նավահանգիստ։ Այս մասին նոյեմբերի 8-ին հայտնել են ամերիկյան դեսպանատանը։
«Բարի գալուստ։ Հինգ տարի անց ֆլագման «Mount Whitney»-ը վերադարձավ Վրաստան: Սա նրա համար ծանոթ նավահանգիստ է։ «Մաունթ Ուիթնին» այստեղ է արդեն հինգերորդ անգամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու նավերի անձնակազմի գործողությունները ուշադիր վերահսկում են Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները։
Ամերիկացիներն ավելի վաղ հայտարարել էին Սև ծովում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու մտադրության մասին։
08 Նոյեմբեր, 2021 18:21
1320
ԱՄՆ-ն քննարկում է միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի ևս մի քանի եվրոպական երկրներում․ FT
02 Հունիս, 2026 14:39
Հնարավորություն է ստեղծվել ՆԱՏՕ-ն եվրոպականացնելու․ Ֆրանսիայի արտգործնախարար
22 Մայիս, 2026 13:46
ՀՀ-Նիդերլանդներ պաշտպանության բնագավառում երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
21 Մայիս, 2026 10:15