Շիրակում օգոստոսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով մարզի 38 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղականում ենք Շիրակի մարզպետարանից։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8․050 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6․696 նմուշառման հետազոտություն։  Օգոստոսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք։

Վարակի տարածման տեմպերը, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում վերջին շրջանում նվազում են։ Կորոնավիրուսի բռնկման նոր օջախներ չկան։ Նվազել է նաև տնային ինքնամեկուսացում ունեցողների ու անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը։

Մարզում, այսօրվա դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 543 քաղաքացի, նրանցից 120-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 481 բնակիչ։

53 հիվանդներ տեղափոխվել ու բուժվում են մայրաքաղաքում։ Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 36 դեպք:

 

412