Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում 300 դպրոցների ծրագրում շինարարական աշխատանքները ակտիվ ընթանում են․ ավելի քան 220 դպրոցներ նոր կառուցվող շենքեր են․ Այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց իր ամփոփիչ ասուլիսում։
«Առանձին ծրագրիր ունենք նաև վերանորոգման ուղղությամբ, որը դպրոցական այն շենքերին է ուղղված, որոնք որ կառուցման կարիք չունեն, բայց ունեն նույն ստանդարտին բերելու անհրաժեշտ աշխատանքների կարիք։ Արդեն իսկ Կառավարության որոշումներով հաստատված է ավելի քան 50 նման դպրոցի ցանկ և առաջիկայում այդ դպրոցներում աշխատանքները կմեկնարկեն», - ասաց նա։
Անդրեասյանը հավելեց՝ ընդհանուր առմամբ մեր դպրոցականների ավելի քան 25 տոկոսը 300 դպրոցների շահառու է, այսինքն՝ ավելի քան 107 հազար երեխաներ ծրագրի ուղիղ շահառու են, որովհետև իրենց դպրոցական պայմանները բարելավվում են․ «Իհարկե արդեն իսկ շահագործման հանձնված 38 դպրոց ունենք 15 հազար սովորողի համար և 16 մարզադահլիճ՝ ավելի քան 6000 հազար սովորողների համար, զուգահեռաբար հիշեցնեմ, որ գույքով ապահովման աշխատանքները նույնպես ընթանում են այս ծրագրի շրջանակներում»։