Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք պետք է խոսենք ոչ թե պաշտպանողական կամ հարձակողական զենքի մասին, այլ պաշտպանական կամ հարձակողական մտադրությունների մասին, որովհետև ՀՕՊ-ը համարվում է պաշտպանական, բայց առանց, օրինակ, հրետանու կիրառության՝ նրանք երբեմն անիմաստ են: Այս մասին այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, ՀՀ-ն նույնպես ձեռք է բերում զինատեսակներ՝ անհամեմատ ավելի համեստ քանակով, անհամեմատ ավելի ֆինանսական առումով և զենք ձեռք բերելը բոլորիս սուվերեն իրավունքն է: ՀՀ-ի սուվերեն իրավունքն է ձեռք բերել զենք իր սահմանների պաշտպանության համար»,- ասաց նախարարը:
Միրզոյանը նշեց, որ ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ակնկալվում է, որ ՀՀ-ի հարևանները ճանաչեն ՀՀ-ի տարծքային ամբողջականությունը: