Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նորընկտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Գրենլանդիայի հնարավոր ռազմական բռնակցումը կարող է դառնալ մարդկության պատմության ամենակարճ զինված հակամարտությունը։ Այս կարծիքը ներկայացնում է Politico-ն՝ մեջբերելով վերլուծաբանների գնահատականները։
Փորձագետները նման եզրահանգման են եկել, քանի որ ամերիկացի զինվորականներն արդեն Գրենլանդիայում են 1940-ականներից։ Նրանց ներկայությունը կղզում պաշտոնապես ապահովվել է 1951 թվականին ԱՄՆ-ի և Դանիայի միջև կնքված պայմանագրով։

Միաժամանակ, Գրենլանդիայում ստեղծվել է Արկտիկայի տարածաշրջանի ամենամեծ ավիաբազան՝ Թուլեն, որտեղ տեղակայվել է մինչև 10 000 հոգանոց կոնտինգենտ և միջուկային զենք կրելու ունակ ռազմական ռմբակոծիչներ։ 2023 թվականին ավիաբազան վերանվանվել է Պիտուֆֆիկ տիեզերական բազա, որն իրականացնում է հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի և Արկտիկայի գոտու վերահսկման խնդիրները։

Ինչպես նշում է հրատարակությունը, ըստ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանելու Գրենլանդիան ցանկացած հարձակումից, քանի որ «Դանիական զինված ուժերը չեն կարող հետ մղել պոտենցիալ ագրեսորին առանց արտաքին օգնության»։

«Դանիան հիանալի հասկանում է, որ չի կարող ինքնուրույն պաշտպանել Գրենլանդիան որևէ մեկից: Հարցն այն է, թե ովքեր են կռվելու այնտեղ՝ ամերիկացինե՞րը, սեփական զինվորականնե՞րը, որոնք արդեն այնտեղ են»,-  Politico-ն փոխանցում է Կոպենհագենի համալսարանի  ավագ գիտաշխատողի կարծիքը: 

230