Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության հաստատման ուղղությամբ»․ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մեր տարածաշրջանում բացվել է հարատև խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորության պատուհան: Ես հավատում եմ, որ Հայաստանն էլ կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։

Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին։

Մենք շարունակում ենք աջակցել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում»,- հայտարարել է Ֆիդանը։

Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մշտական համաձայնագիր ստորագրեն։

394