Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները, ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներառում է 47 հոդված։

«Մենք նախագիծը պատրաստել ենք և այն հանձնել ռուսական կողմին։ Այն տևեց մոտ երկուսուկես-երեք տարի, եղան բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ, արվեցին բազմաթիվ փոփոխություններ, մինչև վերջապես համաձայնություն ձեռք բերվեց»,- ասել է դիվանագետը իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա՝ ստորագրելու Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը և բանակցություններ վարելու Վլադիմիր Պուտինի հետ։

283