Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջնային խնդիրը ՀՀ անվտանգության պահպանումն է, հետեւաբար՝ ՀՀ պետական շահը սպասարկելիս վարչապետը գործում է իր լիազորությունների սահմաններում։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հնարավորությանը։
«Ես ՀՀ ԱԺ պատգամավոր եմ և ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ բոլոր իմ գործողությունները առաջին հերթին ուղղված են ՀՀ պետական շահը պաշտպանելուն», - ասաց նա։
Նա հավելեց՝ ՀՀ-ն բանակցություններ է վարում, որպեսզի իր խաղաղության գործընթացը ավարտին հասցնի եւ հնարավորություն ստեղծվի խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Խոսելով Ադրբեջանի նախագահի պահանջներից, պատգամավորն ասաց.
«Ես կուզենայի այդ պահնջները եւ մասնավորապես այդ անվանումով (Զանգեզուրի միջանցք - խմբ.) բովանդակություն մենք չարծարծենք։ Մենք ունենք մեր առաջնահերթություններն ու ծրագրերը և՛ ապաշրջափակման մասով, և՛ պատրաստակամություն ապաշրջափակելու՝ այն պայմաններով, որ Հայաստանի Հանրապետությունը համարում է իր իրավասության և ինքնիշխանության ներքո»։