«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Բետիսին» և դուրս եկել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնան» տնային խաղում 5-1 հաշվով հաղթել է «Բետիսին»։
Աչքի են ընկել Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գավին, Լամին Յամալը, Ֆերան Տոռեսը, մեկական գոլ խփել են բրազիլացի Ռաֆինյան ու ֆրանսիացի Ժյուլ Կունդեն։
«Բետիսի» հեղինակության գոլը խփել է բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն, իդեպ որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»։
Ֆլիկի գլխավորած թիմը պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակչում։
16 Հունվար, 2025 13:21
325