Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 16-ին, ժամը 10:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Հ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
16 Հունվար, 2025 14:31
422
Բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրшվnրները ոստիկանության ծառայողներ են
09 Հուլիս, 2025 16:46
Երևանյան լճի հարևանությամբ բախվել են ռազմական ոստիկանության «UAZ»-ն ու «Ջերմուկ գրուպ»-ի «Mitsubishi»-ն
09 Հուլիս, 2025 12:39
Վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ
08 Հուլիս, 2025 13:13