Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի «Նոան» Կատարի մայրաքաղաք Դոհայում ընկերական խաղում կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, հայտնում է Ռուսաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա հունվար 27-ին։

Ակումբները նախկինում երկու անգամ մրցել են ընկերական խաղում։ Հանդիպումներից մեկում ռուսական թիմը հաղթել է 3-0 հաշվով, իսկ մյուսն ավարտվել է 0:0 հաշվով։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հունվարի 20-ին մեկնել է Դոհա, որտեղ մինչև փետրվարի 10-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք։

296