Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում․ երկու քաղաքացի տարհանվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 22-ին՝ ժամը 07:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքին կից կրպակներում։ Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու, վերջիններս բուժօգնության կարիք չեն ունեցել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:34-ին, մարվել՝ 07:57-ին: Այրվել է երկու կրպակ (մոտ 10 քմ), ջերմահարվել են կրպակներին կից գեղեցկության սրահի կախովի առաստաղը (մոտ 10 քմ) և մոտակայքում կայանած Nissan մակնիշի ավտոմեքենան:
22 Հունվար, 2025 10:23
342
Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող քարի արտադրամասում
14 Մարտ, 2025 11:14
Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գողությունը թաքցնելու համար. ՆԳՆ
23 Հունվար, 2025 12:55
Հրդեհ Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
15 Դեկտեմբեր, 2024 12:11
Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
10 Ապրիլ, 2025 13:28
Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
24 Մարտ, 2025 11:09
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
09 Մարտ, 2025 13:00