Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը տելեգրամյան իր էջում ներկայացնում է, թե ինչը պետք է հայտարարագրել և ինչն է ենթակա հարկման։
Մաս 1. Եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս ՀՀ քաղաքացիները, ովքեր աշխատում են կամ պայմանագիր ունեն պետական կամ մասնավոր հատվածում, կազմակերպություններում: Հետևաբար, ՀՀ քաղաքացի չհանդիսացող արցախցիները հայտարարագիր չպետք է ներկայացնեն:
Մաս 2. Բարեկամների, ընկերների կողմից ձեր բանկային հաշվին փոխանցված գումարները պետք է հայտարարագրել, որ որևէ հարկ չի առաջացնում: Պետական եկամուտների կոմիտեն շուտով կսահմանի կոնկրետ շեմ, որից բարձր փոխանցումները միայն պետք է հայտարարագրեք, օրինակ` 50 հազար դրամից ավելի ձեր հաշվին փոխԱնցած գումարը կհայտարարագրեք , որը որևէ հարկ չի առաջացնում:
Մաս 3. արտերկրից փոխանցված անձնական նպատակով գումարները հայտարարագրման ենթակա են, սակայն որևէ հարկ չի առաջանում հայտարարագրելիս:
Մաս 4. Գյուղմթերքի վաճառքից ստացված եկամուտները հայտարարագրման ենթակա են, սակայն հարկ չեն առաջացնում
Մաս 5. Վարձով տրված գույքից ստացված եկամուտները պետք է հայտարարագրեք և վճարեք 10 տոկոս եկամտային հարկ:
Մաս 6. Ավանդից, պարտատոմսից և բաժնետոմսից ստացված եկամուտները(տոկոսները, շահաբաժինները հայտարարագրման ենթակա են, սակայն հարկ չեն առաջացնում: Հայտարարագրությունից առաջ 2024 թվականի համար Ձեր բանկից վերցրեք տեղեկանք, որտեղ հստակ կնշվի ավանդից կամ պարտատոմսից ստացած տոկոսները:
Մաս 7. Դուք հայտարարագրելու եք տվյալ տարվա ընթացքում ստացած եկամուտները, ոչ թե գույքը, այսինքն` ավտոմեքենայի, տան, բնակարանի, այլ թանկարժեք իրերի, կանխիկ գումարի դոշակի տակ և այլ գույքերի մասին տեղեկատվություն չեք տրամադրելու, սակայն երբ թանկարժեք գույք ձեռք բերեք անկանխիկ եղանակով, հարկայինում երևալու է ձեր գործարքը, հետևաբար, կարող է ստուգում սկսել, որպեսզի բացահայտի փոխանցված գումարի ծագումը:
Մաս 8. Անհատ ձեռնարկատերերը եկամուտների հայտարարագիր չեն ներկայացնում, եթե այլ տեղ որպես աշխատող գրանցված չեն, 20 մլն դրամից ավելի վարկ չունեն, խոշոր ընկերության բաժնետեր չեն:
Մաս 9. 2024 թվականին վճարովի կամ սեփական հաշվին արձակուրդում, ֆիզարձակուրդում գտնվող աշխատողները նույնպես եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն:
Մաս 10. Հիպոթեկային վարկի շրջանակում վերադարձվող եկամտային հարկի գումարը հայտարարագրման ենթակա է, սակայն որևէ հարկ չի առաջացնում:
Մաս 11. Հայտարարագիր չլրացնելու, սխալ կամ ոչ ամբողջական հայտարարագրման դեպքում օրենքով նախատեսված է նախազգուշացում: Նախազգուշացումից հետո եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու կամ չվերանայելու դեպքում տուգանք է կիրառվելու:
Մաս 12. Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար պետք է նախապես վերցնեք նույնականացման քարտ: Հերթերից խուսափելու հանար Earlyone հավելվածով գրանցվեք Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետական մարմնում` հերթագրվելով նույնականացման քարտի տրամադրում կտրոնով: Համակարգը կառաջարկի ամենամոտ օրը և ժամը նույնականացման քարտ հանելու դիմում ներկայացնելու համար: Հնարավորինս շուտ գրանցվեք, հերթը օրեցօր երկարում է:
Մաս 13. Արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիները («խոպանչիները»), ովքեր 2024 թվականի ընթացքում 183 օրից ավելի գտնվել են Հայաստանից դուրս, օրինակ` 7 ամիս, հայտարարագիր չեն ներկայացնում:
Մաս 14. Արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիները («խոպանչիները»), ովքերը 183 օրից քիչ են գտնվել Հայաստանից դուրս, այսինքն` մի քանի ամիս դրսում աշխատել են և վերադարձել են Հայաստան և Հայաստանում շարունակել են գրանցված աշխատել, ծառայություններ մատուցել, նրանք ներկայացնելու են եկամուտների հայտարարագիր, որտեղ պարտադիր պետք է լրացնեն դրսում մի քանի ամիս աշխատած գումարը, որը կհարկվի, եթե 12 մլն դրամից ավելի կլինի, այսինքն` 2-3 մլն դրամ խոպանում աշխատած գումարը հայտարարագրելիս հարկ չի առաջանա:
Մաս 15. 2024 թվականին աշխատանք չունեցող ուսանողները և թոշակառուները եկամուտների հայտարարագիր չեն ներկայացնում: Աշխատանք ունեցող կամ չունեցող անչափահասները, օրինակ` 17 տարեկանները, եկամուտների հայտարարագիր նույնպես չեն ներկայացնում:
Մաս 16. Եկամուտների հայտարարագրում պետք է ներկայացնել 2024 թվականի ընթացքում ձեռք բերած վարկերի, պարտքերի մասին տվյալներ, որոնք չեն հարկվելու հայտարարագրելիս: Ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն մուտքագրելու համար ձեր բանկերից վերցրեք տեղեկանք 2024 թվականի ընթացքում վերցված վարկերի վերաբերյալ: Եթե ձեզ ինչ-որ անձ պարտքով փող է տվել, դա նույնպես պետք է հայտարարագրել, որը որևէ հարկ չի առաջացնում:
Մաս 17. Ալիմենտները, նպաստները, դրամական մրցանակները և օգնությունները, նվիրատվությունները հայտարարագրման ենթակա են, սակայն որևէ հարկ նախատեսված չէ:
Մաս 18. Արտերկրից կամ Հայաստանից ձեր հաշվին որպես նվեր կամ պարտքով, փոխանցած մինչև 300 հազար դրամ գումարները հայտարարագրման ենթական չեն, օրինակ` ընդմիջման ժամին գործընկերդ 2000 դրամ է փոխանցում Ձեր հաշվին, դա պետք չի հայտարարագրել, պետք է հայտարարագրեք, օրինակ` 400 հազար դրամ կատարված փոխանցումը:
Մաս 19. Եթե 2024 թվականի ընթացքում որպես աշխատակից գործուղումների եք եղել Հայաստանում կամ արտերկրում և ստացել եք 3 մլն դրամից ավելի ճանապարհածախսի, օրապահիկի գումարներ, օրինակ` պատգամավոր եք..))))...այդ գումարը նույնպես պետք է հայտարարագրեք: