Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի փետրվարի 19 և 20 կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի պրեմիերան, սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացումը սառույցի վրա:
Գիրք նվիրելու օրը հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված մեծածավալ սառցե ներկայացումը «Ախթամար. Սիրո Լեգենդը» վերադառնում է սառցե ասպարեզ: Վիթխարի արտադրության հիմքում օրիգինալ սյուժե է, որն առաջարկում է նոր հայացք Հայտնի պատմությանը ։
Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար:
Առաջին անգամ պատմության մեջ «Այս արենայի» ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների:
Հատուկ այս ներկայացման համար երաժշտությունը գրել է հայտնի կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին: Զգեստների դիզայներ Կարինե Դնոյան.
Հսկայական էկրանը, տեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:
Շուրջ 200 մասնագետների միջազգային թիմ է աշխատել, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի և աշխարհին ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը:
Մեր ընկերությունն արդեն 35 տարի է, ինչ գործունեություն է ծավալում շոու բիզնեսի ոլորտում՝ եվրոպական մի շարք երկրների, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տարածքում:
Ընկերությունը կազմակերպել է բազմաթիվ հայտնի աստղերի համերգներ և սառցե շոուներ https://appa-pro.ru/
05.03.2015 թ. - Կ. Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ում տեղի ունեցավ «Սառույցի արքաները» աննախադեպ շոուն՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Շոուի հաջողությունը ստիպեց նույն տարվա աշնանը իրականացնել ավելի հավակնոտ մտահղացում՝ «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուն:
27.11.2015 թ. - Շոուի մասնակիցները՝ շուրջ 320 հոգի, գեղասահքի, էստրադայի աստղեր, հանրահայտ երաժիշտներ, հայտնի մոդելավորողներ, Հայաստանի ջազ բենդը, ինչպես նաև Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սաները դարձան վառ և փառահեղ շոուի մաս, որը միավորելով արվեստի տարբեր ժանրերը, ստեղծեց շոուի մի նոր ձևաչափ՝ «Fashion on Ice»:
2016 թվականին Երևանի Մարզահամերգային համալիրի դահլիճը ցնցեց «Սառույցի արքաները» շոուի սառույցի և գեղասահորդների կրքերի վառ ու ինքնատիպ համադրությունը: Էքստրիմի համադրությամբ՝ շունչը կտրվելու աստիճանի համարձակ համարները հիացրեցին մարդկային երևակայությունը:
Ապա վառ ու անմոռանալի տպավորությունների շարքը լրացրեց «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» սառցե շոուն, որը մի քանի ժանրերի տարրերի համադրություն էր, և որը բացահայտեց նոր անուններ թե՛ գեղասահքի, թե՛ նորաձևության աշխարհում՝ ընձեռելով շնորհալի և տաղանդավոր հայ երիտասարդներին միջազգային ասպարեզ դուրս գալու հնարավորություն:
«Սառույցի թագավորները» և «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE»-ը աննախադեպ շոուներ էին՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագծերը միավորել էին տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պրոֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ ու համբավ ունեն:
2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Սառույցի արքաները ներկայացնում են «Ախ Թամար» սառցե մյուզիքլը» շքեղ սառցե բեմականացման պրիմիերան:
Այն սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափ էր: Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը վայելեց հանրահայտ մարզիկների անհատական կատարումները, որոնք գերել էին համաշխարհային բազմաթիվ սառցե բեմեր: Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր էր հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ, համերգասրահում՝ հիասքանչ ու կախարդիչ երաժշտության ներքո կենդանացավ հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը:
Եվ ահա այսօր, որպես գեղեցիկ ավանդույթ, շարունակում ենք սառցե շոուների կազմակերպումը Երևանում և 2024 թվականի դեկտեմբերի 26-ին և դեկտեմբերի 28-ին հանդիսատեսին ներկայացրեցինք Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ շոուն սառույցի վրա (այնուհետև նախատեսվում են շրջագայություններ ամբողջ Եվրոպայում): Երևանի Այս արենայի սառույցի վրա կայացավ "Ձյունե թագուհու պատմությունը"մեծ շոուն: Ներկայացումը տեղի է ունեցել լիակատար անշլագով ։
"Դա պարզապես հիանալի է": "Այս շոուն ստիպում է մարդկանց հավատալ հեքիաթին։",- հենց այս խոսքերով էին հանդիսատեսը դուրս էր գալիս "Ձյունե թագուհու պատմությունը" սառցե շոուն դիտելուց հետո: Այն առաջին անգամ ցուցադրվել է Հայաստանում։ Ավելին, սա առաջին սառցե շոուն է, որը ստեղծվել է հայ գեղասահորդների կողմից ։
"Ձյունե թագուհու պատմությունը" սառցե շոուն լի էր ոչ միայն գեղեցիկ խորեոգրաֆիայով, այլև ֆանտաստիկ գեղեցիկ երաժշտությամբ:!! Մեղեդիներ, որոնք կարելի է լսել սրտով, որը գրել է տաղանդավոր կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ինչպես նաև շքեղ Կոստյումներով, որոնք ստեղծել է Զգեստների նկարիչ Կարինե Դնոյանը:
Ձայնի որակը բարձր մակարդակի վրա էր, և ներկայացումը հստակ տեսանելի էր գրեթե ցանկացած վայրից:
Այդ հեքիաթը սովորեցնում է հավատալ բարուն, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրական սիրո համար խոչընդոտներ չկան, և որ, նույնիսկ ամենաուժեղ կախարդանքն անզոր է մարդու սրտի առջև:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս փառահեղ սառցե ներկայացմանը մասնակցեցին հայաստանցի գեղասահորդներ: Սառույցի վրա գործողությունները ծավալվեց հայ անվանի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հմայող երաժշտության ներքո։ Այն հեքիաթ է երեխաների և մեծահասակների համար՝ բարու և չարի պայքարի, ջերմության և սառցե սրտի մասին: Այն հրաշք է, որին հավատում ես: Կախարդական սահումները և օդային թռիչքները (չմուշկներով) կստեղծեն հեքիաթային մթնոլորտ, բեմում կատարվողի անիրականության զգացում:
«Ախ Թամար» սառցե ներկայացման պրոդյուսեր՝ Զառա Մխեյան
Պարուսույց- Ռեժիսոր - բեմադրիչ – Դմիտրի Լապշին
Երաժշտություն – Ալեքսեյ Գալինսկի
Զգեստների դիզայներ - Կարինե Դնոյան
Հնչյունային պրոդաքշն – Ալեքսեյ Գալինսկի
«Ախ Թամար» սառցե ներկայացման գաղափարը՝ Էմիլ Կարատի
Սցենարը – Դավիթ Բաբայանի
Գլխավոր խմբագիր - Մարգարիտա Խաչատրյան
Ծրագրի տնօրեն - Անգելինա Բաբաջանյան
Բեմադրիչի - Բեմադրիչի օգնական - Գեղասահքի մարզիչ - Գեղամ Վարդանյան
Խորհրդատու - Գեղասահքի մարզիչ Էլեն Համբարձումյան
Տեսաարտադրության ղեկավար - Արտեմի Ռուբլյով
UX/UI Դիզայներ - Մերի Գրիգորյան
Կազմակերպիչ և պրոդաքշն - АППА և «Арт Продакшн»
Տոմսարկղային օպերատոր www.toms.am
Տոմսերը կարող եք պատվիրել կայքում կամ հեռախոսով:
https://www.toms.am/am/ticket/5628
077 866 726