Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 23-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցում, Մալաթիայի շուկայի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները մարել են «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
23 Հունվար, 2025 22:52
234