Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անդամակցել որեւէ վերպետական միավորման միայն հանրաքվեի միջոցով։ Այս մասին ԱԺ-ում ասաց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Եղոյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում։

«Խոսքը ոչ թե անդամակցության գործընթացի մեկնարկի մասին է, այլ անդամակցության գործընթացի ավարտի մասին է, մի բան, որ եվրոպական շատ երկրների սահմանադրություններում կա. այսօր ԵՄ անդամ պետությունների մասը նման հանրաքվեներ են արել։ Ոչ հայտ ուղարկելիս, ոչ ազատ առևտրի համաձայնագիր կնքելիս որեւէ պետություն հանրաքվե չի անցկացրել, որովհետեւ դա կառավարության լիազորությունն է։ Կառավարությունը կարող է շատ հանգիստ ցանկացած պետությունների միավորման հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքել, մի բան, որը նախորդ կառավարությունը բանակցում էր քանի տարի, հետո դա չստացվեց»,- ասաց նա։

Եղոյանը շեշտեց՝ Եվրամիության մոտ պետք է նայել, թե որն է կառույցին անդամակցելու գործընթացի հերթականությունը։

368