Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանադան պետք է միանա ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ, ինչը նշանակում է հարկերի նվազում և խուսափում մաքսատուրքերից։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար: Ինչո՞ւ: Որևէ պատճառ չկա: Մեզ նրանցից ոչինչ պետք չէ։ Մենք ունենք անսահմանափակ էներգիա, պետք է մեր մեքենաները ինքներս արտադրենք, ավելի շատ փայտանյութ ունենք, քան երբևէ կարող ենք օգտագործել»,- գրել է նա:

«Առանց այս հսկայական սուբսիդիաների, Կանադան կդադարի գոյություն ունենալ որպես կենսունակ երկիր: Դա դժվար է, բայց դա ճիշտ է: Ահա թե ինչու Կանադան պետք է դառնա մեր 51-րդ նահանգը: Սա նշանակում է զգալիորեն ցածր հարկեր և շատ ավելի լավ ռազմական պաշտպանություն Կանադայի ժողովրդի համար և ոչ մի մաքսատուրք»,- ամփոփել է Թրամփը։

Շաբաթ օրը Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից էներգառեսուրսների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին՝ 10%-ի չափով, այլ ապրանքների համար՝ 25%-ի։ Այն ուժի մեջ կմտնի փետրվարի 4-ից։

651