![](https://araratnews.am/admin/images/1738831992.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ հարձակման գործով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Araratnews-ի հետ զրույցում հերքեց լուրը, նշելով, որ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, 3-ը ձերբակալված են, որոնց մեջ Մհեր Ախտոյանը չկա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ զինված հարձակում էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:
Կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
«Միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ՆԳՆ-ից: