Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեզ միշտ հաջողվել է Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճնշումների ազդեցությունից հեռու պահել. երկու երկրների իշխանությունների կողմից փոխադարձ ըմբռնում եւ ընկալում կա այս հարցի շուրջ և մենք խորապես գիտակցում ենք, որ մեր հարաբերությունները իրագործվում են ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների։ Իրանի դեսպանն ասաց այսօր տված իր ասուլիսում։

Սոբհանին նշեց, որ փոխադարձ ըմբռնումն օգնում է կառավարել զարգացումները եւ առավել զարգացնել ՀՀ-Իրան հարաբերությունները. «Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ ԱՄն-ի միջեւ ստորագրված ստրատեգիական փաստաթղթին՝ ՀՀ իշխանությունները մեզ հստակորեն ասել են, որ այդ փաստաթուղթը դեմ չէ ՀՀ-Իրան հարաբերություններին»,- ասաց նա, հավելելով՝ ՀՀ իշխանություններն ընդգծել են՝ չեն ձեռնարկի քայլ, որը կվնասի երկկողմ կամ ԻԻՀ շահերին։

164