Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիները և նրանք, ովքեր արդեն երկար ժամանակ գտնվում են նրա տարածքում, պետք է բուժզննում անցնեն․ այս մասին ասվում է ՌԴ ՆԳՆ նյութերում։

«Պարտադիր բժշկական զննության պահանջը վերաբերում է բացարձակապես բոլոր օտարերկրացիներին, որոնք երկար ժամանակ գտնվում են երկրում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին՝ անկախ նրանց այցի նպատակից»,- ասվում է գերատեսչության նյութերում։

Նշվում է, որ օտարերկրացիներից պահանջվում է ամեն տարի հաստատել մի շարք հիվանդությունների բացակայությունը։ «Եթե օտարերկրացու մոտ հայտնաբերվի վարակիչ հիվանդություն, որը վտանգ է ներկայացնում ուրիշների համար, նա կարող է վտարվել երկրից, իսկ մուտքը Ռուսաստան նրա համար մշտապես փակ կլինի»,- ընդգծում են ՌԴ ՆԳՆ-ում։

506