Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

««Amazon»-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել, եթե ապահովվի ընկերության համար անհրաժեշտ շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարումը»:

Այս մասին «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարից ստացած նամակին։

«Amazon-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել, բայց իրեն 1000 մեգավատանոց կայան է պետք։ Ասում է՝ եթե դուք կասեք, որ 1000 մեգավատանոց կայան կլինի, ես Հայաստանում համապատասխան չափի ներդրումներ կանեմ»,- ասել է վարչապետը։

Նա չի հստակեցրել հնարավոր ներդրումների չափը, նախագծի բնույթը կամ իրականացման ժամկետները։

Փաշինյանը մանրամասնել է, որ ընկերությանը շուրջօրյա կայուն էներգամատակարարում է անհրաժեշտ։ Այդ համատեքստում նա խոսել է ատոմակայանի, էներգիայի կուտակիչների և հողմային կայանների անհրաժեշտության մասին։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում արդեն հաստատված նախագծերի էներգետիկ պահանջարկը գերազանցում է երկրի առկա կարողությունները։ Նա նոր ներդրումային ծրագրերով է բացատրել ավելի մեծ հզորությամբ ատոմակայան կառուցելու նկատմամբ կառավարության աճող հետաքրքրությունը։

137