Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երբ ամիսներ առաջ Երևանում քաղաքային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա էին կատարում, պահանջում աշխատավարձի բարձրացում, նաև ուզում էին, որ իրենց համար տարրական պայմաններ ապահովեն, այդ թվում՝ դիսպետչերական կետերում պարտադիր լինեն զուգարաններ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ Իսակովի պողոտայի` ժողովրդին հայտնի Արգավանադում, երթակարգավարական կետի համար 34 վերջնամասում`«կոնեցում», աշխատող վարորդները հայտնել են, որ անհայտ անձը կամ անձինք անշնորհք վերաբերմունք են ցուցաբերել ու օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից դիսպետչերական կետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված, եվրոպական չափանիշներին համապատասխան բիոզուգարանը տարել ու շպրտել են ձորը։
Բիոզուգարանի արժեքը, ըստ կայքի, մոտ 5000 դոլար է։