
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կբացեն 2-րդ հոսպիտալը, որը կգործի Մարտակերտում։ Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով ՌԴ խաղաղապահների և ԿԽՄԿ համատեղ ջանքերով շարունակվում է զոհվածների դիերի որոնումն ու փոխանակումը:
Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել տեղի բնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր։
«ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադառնում տեղի բնակիչները։ Մեկ օրում 1479 մարդ է վերադարձել։ Ընդհանուր առմամբ` ապահովվել է ավելի քան 28,000 փախստականի վերադարձ»,-ասել է Կոնաշենկովը։
Նշվում է նաև, որ շարունակվում է դիտակետերի կահավորումը, որտեղ տեղադրվում են տեսահեռարձակման շարժական համալիրներ և պաշտպանված տեսակոնֆերանս կապի համակարգեր։ Լաչինի միջանցքում և Տեղ ու Մարտակերտ բնակավայրերի մոտ իրավիճակը հսկվում է «Օրլան-10» անօդաչու սարքերի միջոցով։
Ռուս խաղաղապահները շարունակում են նաև ականազերծման աշխատանքները։