Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործուն և իրատեսական քայլեր ենք ձեռնարկում Գյումրիում թափառող շների խնդրի լուծման ուղղությամբ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Անդրեասյանը՝ նշելով, որ այդ առիթով այցելել է Երևանի քաղաքապետարանի Կենդանիների խնամքի կենտրոն:

«Այն Հայաստանում միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող կենդանիների խնդիրներով և գլխաքանակի կանոնակարգմամբ:

Կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ խոսելով Գյումրիում թափառող շների մեծ թվի և վտանգավորության մասին, քննարկել ենք հարցի լուծման տարբերակները:

Ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում Գյումրիում ներդնել շների զանգվածային ստերջացման նոր ծրագիր և հիմնել նմանօրինակ մարզային կառույց»,- գրել է Անդրեասյանը:

148