![](https://araratnews.am/admin/images/1739093447.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 8-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Կատարում ՀՀ դեսպանության մի շարք ներկայացուցիչներ և հայկական պատվիրակության այլ անդամներ ներկա են գտնվել «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» (KIAHF 2025) փակման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։
KIAHF-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ձիասպորտային փառատոններից մեկը, որը կազմակերպվում է Կատարի մշակութային հիմնադրամի, Կատարի ձիասպորտի Ֆեդերացիայի կողմից՝ նպաստելու մաքուր ցեղատեսակի արաբական ձիերի ճանաչմանն ու պահպանմանը։
Միջոցառումն անցկացվում է Կատարի պետության Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարձր հովանու ներքո և ներառում է տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակի մրցույթներ, ձիերի ցուցահանդեսներ, միջոցառումներ և աճուրդներ։
Փառատոնի փակման շքեղ միջոցառման ընթացքում անցկացվել են տարբեր անվանակարգերի առաջնություններ, պարգևատրվել ամենագեղեցիկ, ամենալավ կարողություններով և ամենաճկուն ձիերը։
Այս փառատոնը ոչ միայն ընդգծում է Կատարի ավանդական ձիասպորտային ժառանգությունը, այլև ներգրավում է միջազգային հանրության ուշադրությունը, որպես մշակութային կապերի ամրապնդման միջոց։
Այս տարի փառատոնը ներառում էր նաև մի շարք մշակութային և գեղարվեստական միջոցառումներ, ինչպիսիք են՝ նամականիշների ցուցահանդեսը, նկարիչների սադլ-արտ ցուցահանդեսը, 3D նկարչություն գետնի վրա և այլն: