Ճապոնիայի վարչապետը Թրամփին ավելի քան 1,000 դոլար արժողությամբ սամուրայի ոսկե սաղավարտ է նվիրել (լուսանկարներ)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է սամուրայի ոսկյա սաղավարտ՝ ուրբաթ Սպիտակ տանը տեղի ունեցած առաջին դեմառդեմ հանդիպման ժամանակ, գրում է nypost.com-ը:
Շքեղ նվերը, որը հայտնի է որպես «Հավերժական սաղավարտ», արժե ավելի քան 1000 դոլար: Այն ստեղծել է Ningyouno Hanafusa Co. ընկերությունը, որի նախագահ Թոմոյա Հանաֆուսան ասել է, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պատվերը տվել է նոյեմբերին՝ Իշիբայի իշխանության գալուց մեկ ամիս անց: Հանաֆուսային ասել են , որ սաղավարտը կտրամադրվի օտարերկրյա VIP անձի:
Ի պատասխան՝ Թրամփն Իշիբային է նվիրել իր «Փրկենք Ամերիկան» պատկերագրքի օրինակը:




09 Փետրվար, 2025 14:27
1129
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել, կան տուժածներ, խափանվել է գնացքների երթևեկությունը
23 Օգոստոս, 2026 10:05
Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը
06 Օգոստոս, 2026 18:23
Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
28 Հուլիս, 2026 20:03
ԻՀՊԿ-ն սպառնացել է, որ կհարվածի Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին
22 Հոկտեմբեր, 2026 13:40
Վաշինգտոնը չի բանակցում Թեհրանի հետ․ Թրամփ
22 Հոկտեմբեր, 2026 11:43
Վաշինգտոնը և Իսրայելը ծրագրում են Իրանին հարվածել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո․ NYT
22 Հոկտեմբեր, 2026 11:30